Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կոլաբորացիոնիստական աշխատանքն ուղղված է երկրի հիմքերի սասանմանը

Կոլաբորացիոնիստական աշխատանքն  ուղղված է երկրի հիմքերի սասանմանը
19.02.2024 | 17:05

Կան նրանք, ովքեր վախից տառապում են «ստոկհոլմյան սինդրոմով». այսինքն, երբ զոհը, վախի ու որոշակի շեղման արդյունքում, սկսում է համակրել իր բռնարարին։ Սա գուցե հնարավոր է բուժել, բայց երևույթի տարածումը կործանարար է պետական անվտանգության համար։

Բայց կան նաև նրանք, ովքեր, այս մարդկանց հույզերի վրա խաղալով, զբաղվում են թշնամական քարոզուվ։ Կոլաբորացիոնիստական աշխատանքը ոչ միայն արժեքային, այլև նյութական շահի` վարձատրության վրա հիմնված հակապետական և հակաազգային գործունեություն է, որն ուղղված է երկրի հիմքերի սասանմանն ու հասարակական կարգի, ազգային անվտանգության փլուզմանը։

Թեպետ այս երկուսի մեջ կա նմանություն արդյունքի իմաստով, բայց հանցագործության օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերի էական տարբերություն կա։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2023

Մեկնաբանություններ